Թխվածքաբլիթներ

 

 

Գաղտնիք չէ, որ մեզանից շատերն  անտարբեր չեն քաղցրի նկատմամբ` հատկապես թխվածքաբլիթի: Նույնիսկ հասակ առած մարդիկ չեն զրկում իրենց մի բաժակ թեյի հետ  թխվածքաբլիթ ուտելու հաճույքից, քանի որ այն տեղափոխում է իրենց մանկության հրաշալի աշխարհը: Ինչպես ենթադրում են պատմաբանները, ենթադրյալ բլիթի ծննդավայրը  Հարավ-արեւմտյան Ասիան է: Ճանապարհորդների համար թխվածքաբլիթը դարձել է լավագույն արտադրանք, քանի որ այն չի փչանում երկար ժամանակ: Դարեր շարունակ բազմաթիվ նավերի համար, որոնք գնում էին հեռավոր ճամփորդության, թխվածքաբլիթը եղել է անփոխարինելի մթերք: Թխվածքաբլիթի առաջին տեսականին այդքան բազմատեսակ չի եղել, ինչպես այսօր: Բլիթը պատրաստելու համար օգտագործում էին տարբեր տեսակի ալյուրներ` ընդունված այս կամ այն շրջանի բնակիչների կողմից: Օրինակ Եվրոպայում թխվածքաբլիթները պատրաստում էին ցորենի ալյուրից, իսկ Արեւելքում` բրնձից: Հետագայում մարդիկ հայտնաբերեցին եգիպտացորենի, վարսակի եւ այլ տեսակի ալյուրներ: Թխվածքաբլիթը կարելի է տարբերել ձեւով, գույնով, լցոնով, ջնարակով, խմորի բաղադրությամբ եւ այլն: Բոլորն առանց բացառության սիրում են թխվածքաբլիթ: Ի վերջո այն մեզ տանում է դեպի մանկություն: "ԱՐՄՍՎԻԹ" ընկերությունը ուրախությամբ ներկայացնում է թխվածքաբլիթների մեծ տեսականի, որոնք միմյանցից տարբերվում են մեթոդի պատրաստմամբ, ձեւով եւ համային հատկանիշներով: Չնայած հսկայական տեսականուն` կա հստակ դասակարգում`

թխվածքաբլիթներ

կրեկերներ

կուրաբյե

Նաեւ տարբերակում ենք թխվածքաբլիթների ենթատեսակներ` բիսկվիտային, փխրուն, մրգային եւ այլն: